«Թեժ պատերազմի» պայմաններում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժությունները հանգեցնում են միայն լարվածության հետագա սրման. Կրեմլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական հակամարտության շրջանակում «թեժ պատերազմի» համատեքստում ՆԱՏՕ-ի Steadfast Noon միջուկային լայնածավալ զորավարժությունները միայն հանգեցնում են լարվածության հետագա սրման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
««Թեժ պատերազմի» պայմաններում, որը տարվում է ուկրաինական հակամարտության շրջանակում, իհարկե, նման զորավարժությունները ոչ այլ ինչի չեն հանգեցնում, քան լարվածության հետագա սրման»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով համապատասխան թեման։
ՆԱՏՕ-ն ավելի վաղ նշել էր, որ հոկտեմբերի 14-ին մեկնարկելիք Steadfast Noon-ը կտևի երկու շաբաթ և կներառի զորքեր ութ ավիաբազաներից, տարբեր տեսակի ինքնաթիռներ, ներառյալ կործանիչներ, որոնք կարող են կրել ԱՄՆ միջուկային մարտագլխիկներ, բայց ինքնաթիռները զորավարժությունների ժամանակ ռազմական զենք չեն կրի: