Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բրնձողները.... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում են՝ «բրնձել»: Այնպիսի կայուն տպավորություն է, որ իրենց պաշտոնական պարտականությունները դասական առումով «բրնձելուց» զատ, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները մրցակցության մեջ են, թե նրանցից որ մեկը ավելի սաստիկ «կբրնձի», բայց արդեն նաև՝ խոսակցականի առումով:

Այլևայլ կարկառուն քպականները միգուցե սրտնեղեն, բայց հոգ չէ, իրենք էլ հաստատ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը այդ առումով մրցակցությունից դուրս է: Եվ անցած շաբաթավերջի նրա ելույթները դրա անմիջական վկայությունն են, ինչպես ասվում է՝ միանշանակ ու աներկբա: Նախ՝ Փաշինյանը ելույթ ունեցավ իր իսկ հորինած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում, որտեղ մասնավորաբար հայտարարեց, թե բանակն ամենևին էլ առաջնային դեր չունի երկրի անվտանգության ապահովման գործում: Մինչև այդ էլ Քննչական կոմիտեում ելույթ էր ունեցել ու հայտարարել, թե... (բռնվեք) Հայաստանում այլևս «գործ կարելու» երևույթը չկա: Այս հայտարարությունը կարող է մրցել նույն հեղինակի՝ «կոռուպցիան հաղթահարված է» և նմանօրինակ այլ պնդումների հետ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Հետո էլ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Որտեղ հաց, այնտեղ կաց. Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսություն է ունեցել ՔՊ ժողովրդավարության դպրոցում: Այս պաշտոնական տեղեկություննախադասության մեջ հրաշափայլ ու զմայլագեղ է գրեթե ցանկացած բառակապակցություն: Նախ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետական, պաշտոնական գաղափարախոսության աստիճանի, ինչն արդեն ողբերգություն է կամ ողբերգության նախերգանք: Երկրորդ՝ պարզվում է, որ բացարձակ բռնատիրական ու անձնիշխանական ՔՊ-Փաշինյանի կազմակերպությունը «ժողովրդավարության դպրոց» ունի:

Կարելի է միգուցե մեջբերումներ անել Փաշինյանի այդ «բանախոսությունից», օրինակ՝ քրտնելու վերաբերյալ, բայց դա չենք անի՝ խնայելով ընթերցողների առողջությունն ու հարգելով մեր կրթությունն ու դաստիարակությունը: Առհասարակ, Փաշինյանի ու նրա իշխանությունը ներկայացնող այլևայլ «նիկոլփաշինյանների» այդօրինակ «բրնձումների» առնչությամբ առիթ ունեցել ենք նկատելու, որ նման «ուշագրավ» հայտարարությունները, որպես կանոն, արվում են հենց ուշադրություն ու լրահոս գրավելու նպատակով: Դրանք արվում են ոչ թե վերլուծելու, քննադատելու, այլ ուղղակիորեն հենց լրահոս գրավելու, դրանց շուրջ քննարկումներ ծավալելու, թեկուզ ծաղրելու գնով միայն դրանց մասին խոսելու և առանցքային հարցերից ու հարցադրումներից հնարավորինս շեղելու նպատակով: Ի դեպ, հացի մասին:

Զարմանալի է, բայց Փաշինյանն իր բանախոսությունը չէր համաձայնեցրել իր իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նորաթեզի (ողորմի Օրուելին) հետ, որը վերջինս հնչեցրեց նույն «խաչմերուկային» համաժողովում: Հանգստյան օրերին շատերը սոցցանցերում հնարավորինս ծաղրեցին այդ «թեզը», բայց խնդիրը շատ ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ: Արմեն Գրիգորյանի ասածը, եթե հակիրճ վերապատմենք, այն է, որ եթե հաց (ցորեն) չլինի, ապա բրինձ կուտենք: Ո՞րն է հարցը: Հարցն այն է, որ Հայաստանը ցորենի առումով այլևս ինքնաբավ չէ: Երբ Արցախն այս իշխանությունները դեռ չէին հանձնել թշնամուն, Հայաստանը «ձգում» էր ցորենային ինքնաբավության, թեպետ էլի ներկրում էր նշված ռազմավարական հացահատիկը: Իսկ ցորեն Հայաստանը ներկրում է գերազանցապես Ռուսաստանից:

Ու քանի որ Թուրքիայի հետ բարեկամանալու «գիծը բռնած» Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը բանը տանում են հայ-ռուսական հարաբերությունների խզման, նշանակում է, որ ցորենից էլ պիտի հրաժարվել: Գտել են հանճարեղ լուծում՝ ցորենը կփոխարինեն բրնձով: Իհարկե, լռում են այն մասին, որ բրինձը Հայաստանն ընդհանրապես ամբողջովին է ներմուծում: Գուցե ֆուտբոլային խաղադաշտերո՞ւմ է փաշինյանական իշխանությունը բրինձ աճեցնելու (միևնույնն է, ֆուտբոլում արդյունքներ չկան), բայց ավելի շուտ, բնականաբար, ներմուծելու են: Որտեղի՞ց: Գուցե Պակիստանի՞ց: Չէ՞ որ այս իշխանության «պապաները» չեն թողնի, որ Իրանից կամ Չինաստանից բրինձ ներկրեն: Իսկ Պակիստանը, որ մշտապես ՀՀ-ի հանդեպ թշնամական է դիրքավորվել, իսկն է: Հա, և Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանի «անվտանգության խորհրդի քարտուղարը», հայտարարում է նաև. «Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի. կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը»: Այստեղ կարևոր է, թե ով է նման հայտարարություն անում: Իսկ դա անում է ներկայացուցիչը մի իշխանության, որ ձեռքի տակ ունեցել է բացարձակապես բոլոր կարողությունները (դաշնակիցներ, արտաքին-քաղաքական կապեր, մասնագիտական մարդկային ներուժ, սպառազինություն, կարողունակ բանակ, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերման՝ նախորդից եկած պայմանավորվածություններ, նպաստավոր ռազմատեխնիկական դիրքավորում և այլն), բայց տանուլ է տվել պատերազմում, Արցախը մատնել է աղետի ու կորստյան, հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ հայկական այս բնօրրանը հայաթափության է հասցրել, ՀՀ բուն տարածքից ահռելի կտորներ է զիջել ցեղասպանական ոճրագործ թշնամուն:

Ու հիմա, կներեք, քանի՞ գրոշ արժեն Արմեն Գրիգորյանի ու, առավել ևս, Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները: Այդ ինչպե՞ս է լինում, առհասարակ, որ «հարձակման դեպքում պաշտպանվելու», կարողություններ ձեռք բերելու մասին պնդում է ներկայացուցիչը նույն իշխանության, որի ղեկավարը որտեղ նստում է, հենց միայն այն մասին է խոսում, որ ՀՀ ղեկավարությունը ոչ մի դեպքում ռազմական ճանապարհով չի փորձում և չի փորձելու ազատագրել թշնամու կողմից զավթված իր ինքնիշխան տարածքները: Այլ բան էլ է հետաքրքիր: Շատերն են նկատել, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից ու խաղաղության պայմանագրից, այնքան ավելի հաճախ է նրա իսկ ԱԳ նախարարությունը ակնարկում հնարավոր պատերազմի, ադրբեջանական ռազմական ագրեսիայի հնարավորության մասին: Շատերին թվում է, թե այստեղ հակասություն կա: Չկա:

Պարզապես հիշեք, որ երբ Կիրանցի, Ոսկեպարի մերձակա հայկական տարածքները այս իշխանությունները պատրաստվում էին հանձնել թշնամուն, Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ ու Հայաստանի քաղաքացիներին ահաբեկել, թե՝ պետք է հանձնել, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Հաջորդ շաբաթ: Հիշեցի՞ք: Իսկ հիմա պարզապես դերաբաշխում է արվել: Փաշինյանը խոսում է խաչմերուկից, միջանցքից և այլն, իսկ նրա ԱԳ նախարարը բացեիբաց ակնարկում է պատերազմի մասին: Երբ համադրում ես, նույն սպառնալիքն է. եկեք միջանցքը հանձնենք թշնամուն, թե չէ պատերազմ կսկսվի: Ահա և՝ փաշինյանական իշխանության ամենայն «բրնձելացավի» արմատը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ