Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիական Կոնյակ նահանգում կան տասնյակ հայտնի կոնյակ արտադրողներ: Նրանցից ամենահներից մեկը Delamain կոնյակի տունն է։ Նրա պատմությունն սկսվել է 17-րդ դարի սկզբից, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ Շարանտում սկսեցին ստեղծվել կոնյակի թորման առաջին գործարանները։ Կոնյակի ամենահայտնի և հաջողակ արտադրողների թվում Delamain-ը, թերևս, ամենափոքր ընկերությունն է: Այդ ընկերությունն իր հաջողության համար պարտական է նրան, որ բոլոր Delamain կոնյակները մինչև հիմա ստեղծվում են բառացիորեն ձեռքով: Նույնիսկ ամենաաննշան մանրամասներին նման ակնածալից վերաբերմունքն է թույլ տալիս ստեղծել այնպիսի իդեալական խմիչքներ, որոնք սիրված են կոնյակի իսկական և շատ հարուստ գիտակների շրջանում: Արտադրելով կոնյակի բավականին սահմանափակ ծավալ՝ Delamain-ը Camus կոնյակի տան հետ միասին Կոնյակի տարածաշրջանում այդ ըմպելիքի վերջին ընտանեկան արտադրողներից մեկն է: Տան պատմությանը կարելի է հուսալիորեն հետևել մինչև 1759 թվականը, երբ Անրի Դելամենը Դուբլինից վերադարձավ Կոնյակ և որոշեց սկսել ալկոհոլի արտադրություն:

Անրիի նախնիները 1625 թվականից ապրել են Անգլիայում և Իռլանդիայում։ 1824 թվականին Անրի Դելամենի թոռը՝ Հենրին է իր զարմիկների հետ հիմնել Roullet & Delamain ընկերությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը, իսկ երբ Դելամեն ընտանիքը դարձավ ընկերության լիիրավ սեփականատերը, անունը փոխվեց Delamain & Co-ի։ Շատ փորձագետների կարծիքով , Delamain-ն այսօր լավագույն կոնյակ արտադրողներից է։ Եվ դա` չնայած այն հանգամանքին, որ կոնյակի տունը սեփական խաղողի այգիներ չունի։ Ընկերությունը գնում է 10-15 տարեկան թորվածքներ, արտադրում է խառնուրդ և շշալցնում պատրաստի արտադրանքը։

Օգտագործված բոլոր սպիրտները հնեցվում են բացառապես հին տակառներում, որոնց տարիքը հաճախ գերազանցում է վաթսուն տարին։ Delamain-ի վարպետները վստահ են, որ երիտասարդ տակառներում կոնյակը երկար հնեցնելիս «սպանվում են» խմիչքի բոլոր նուրբ բույրերը: Դելամեն ընտանիքը երբեք պայմանագրեր չի կնքում ալկոհոլի մատակարարման համար: Ալկոհոլի բոլոր գնումները կատարվում են տարածաշրջանի փոքր թորման գործարաններից՝ համտեսի երկար ընթացակարգից հետո: Delamain շարքի «ամենաերիտասարդ» կոնյակը Pak&Dry կոնյակն է, որը 25 տարվա հնեցման է։ Մի քանի խոսք էլ պետք է ասել կոնյակի ստեղծման ժամանակ թնդությունը նվազեցնելու մեթոդի մասին։ Դելամեն տան վարպետներն անընդունելի են համարում կոնյակի խառնուրդը թորած ջրի հետ խառնելը։

Նրանք կարծում են, որ այդ կերպ խմիչքի ներդաշնակությունը խախտվում է։ Թնդությունը իջեցնելու համար ընտանիքն օգտագործում է սպիրտ՝ ջրով նոսրացված մինչև 15 աստիճան: Ավելին, այդ ռեդուկցիայի գործընթացն ինքնին մի քանի տարի է տևում։ Delamain-ի վարպետների քրտնաջան աշխատանքի արդյունքը շշալցվում է ձեռքով, ձեռքով խցանվում է հին ավանդույթների համաձայն, ապա նաև ձեռքով պիտակավորվում է: Մանրուքների նկատմամբ ուշադրությունն է, որ Delamain կոնյակը դարձնում է աշխարհի լավագույններից մեկը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին