«Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 13-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին, ապա ժամանած՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։ Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք տեղեկությունները նրա աշխատանքի վերաբերյալ հավաստի են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live