«Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔանի որ ս.թ. հոկտեմբերի 7-ին «Դոմուս» խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհից հետո դրա պատճառների վարկածներից մեկը հոսանքի հետ կապված հնարավոր խնդիրն էր, հարկ ենք համարում նշել հետևյալը.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Իսակովի պողոտա 29, 29/1 և 29/3 հասցեների բաժանորդ է հանդիսանում այլ ընկերություն, ոչ «Դոմուս» ՓԲԸ-ն: Ինչ վերաբերում է տվյալ հասցեների բաժանորդին, նրա և ՀԷՑ-ի միջև սահմանազատման կետերը գտնվում են նշված տարածքից մոտ 250 մետր հեռավորության վրա: Իսկ մինչև սահմանազատման կետերը նշված օրը ՀԷՑ-ի տնտեսությունում որևէ անջատում, էլեկտրաէներգիայի լարման շեղում կամ այլ թերություն չի գրանցվել, հետևապես հրդեհի բոլոր ենթադրյալ պատճառները ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



