Հայ մարմնամարզիկներից կարելի է մեդալներ ակնկալել
ՍՊՈՐՏՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները ապրիլի 16-ին կմասնակցեն ՌԻՈ դե ժանեյրոյում կայանալիք վարկանիշային մրցաշարին:
Հայաստանի մարմնամարզությանֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, Հայաստանից Ռիո կմեկնի միայն Արթուր Դավթյանը, քանի որ միայն նա է իրավունք ձեռք բերել վարկանիշային մրցաշարին մասնակցելու: Նրան կմիանա նաեւ Հոռի Գեբեշյանը ԱՄՆ-ից, ով վարկանիշ ձեռք բերելու դեպքում Օլիմպիական խաղերին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Սարոյանի դիտարկմամբ՝ Օլիմպիական խաղերին այս մարզիկների վարկանիշ ձեռք բերելու հավանականությունը 90 տոկոսից ավելի է: «Գրեթե կասկած չկա, որ նրանք կմիանան Հայաստանից վարկանիշ ձեռք բերած առայժմ մեր միակ մարմնամարզիկին՝ Հարություն Մեյդինյանին»,-ասաց գլխավոր քարտուղարը:
Անդրադառնալով օլիմպիական խաղերին մարմնամարզիկներից ունեցած ակնկալիքներին՝ Սարոյանն ասաց, որ այսօր հայ մարմնամարզիկները գտնվում են այնպիսի մարզավիճակում, որ նրանցից կարող ենք մեդալներ ակնկալել: «Պոտենցիալ եւ հնարավորություն կա, եթե հաջողությունը ուղեկից լինի, ապա մեդալներ անպայման կունենանք»,- նշեց Սարոյանը: