Որն է նախաճաշի համար լավագույն ժամը
ԼԱՅՖՄեծ Բրիտանիայում ընթանում է Նախաճաշի ազգային շաբաթը, որի շրջանակներում գիտնականները ներկայացրել են, թե նախաճաշի համար որն է լավագույն ժամը։ «Երբ դուք արթնանում եք, արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է, այդ պատճառով պետք է նախաճաշել արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում, ոչ ուշ»,- նշում են մասնագետները։
Դիետոլոգները նշում են, որ նախաճաշն անչափ կարեւոր է, թեեւ մարդիկ այն հաճախ բաց են թողնում։ Այնինչ նրանք, ովքեր նախաճաշում են, ավելի նիհար են, քան մյուսները։ Բացի այդ, նախաճաշից հրաժարվելը նվազեցնում է մարդու էներգիան եւ կենտրոնանալու կարողությունը։



