Շնորհավորում եմ մամուլի ներկայացուցիչներին, իմ սիրելի գործընկերներին՝ իրենց անվեհեր աշխատանքի և նվիրվածության համար. Թովմասյան
ԲԼՈԳՀոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր, որն արդեն տասնամյակներ շարունակ մեզ հիշեցնում է հայկական մամուլի և լրագրության մեծ ավանդի մասին։
Այս տոնը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մամուլի ներկայացուցիչների, այլև մեր հասարակության համար, քանի որ անկախ և ազատ մամուլն առանցքային է ժողովրդավարական գործընթացների և հասարակության զարգացման համար։
Անցած դարերի ընթացքում հայ մամուլը եղել է ոչ միայն տեղեկատվության, այլև ազգային ինքնության պահպանման և արտահայտման հարթակ։ Սկսած «Ազդարար» թերթի հիմնադրումից 1794 թվականին՝ հայ մամուլը կրել է կարևոր դեր ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Սփյուռքում՝ ծառայելով որպես կամուրջ համայնքների միջև։
Շնորհավորում եմ մամուլի ներկայացուցիչներին, իմ սիրելի գործընկերներին՝ իրենց անվեհեր աշխատանքի և նվիրվածության համար, որն ապահովում է հանրային կյանքում թափանցիկությունը և քաղաքացիների սահմանադրականորեն իրազեկված լինելու իրավունքները։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



