Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը։
«Նախնական տարբերակով նախատեսվել էր, որ Ոստիկանության գվարդիան կստեղծվի 2025 թվականի մարտին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի բյուջետային հայտի նախագծում նախատեսել ենք Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացում, որոնք ենթադրելու են որոշակի ժամանակահատված դրանք կազմակերպելու նպատակով, այս պահի դրությամբ նախատեսված է 2025 թվականի նոյեմբերի 1-ը որպես վերջնաժամկետ Ոստիկանության գվարդիայի ձևավորման համար»,- ասաց Սարգսյանը։