Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վերջինն էլ բախվել է շինության պատին. կա 1 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավոտթվար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում՝ նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Toyota Camry» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել են տարածքը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Toyota»-ի վարորդի ինքնազգացողության վատացումը՝ ավտոմեքենան վարելու ընթացքում, ինչի հետևանքով նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է շինության պատին:
Հետևեք մեզ՝ այստեղ