Ցորենն ինչպե՞ս են փոխարինելու բրնձով. «Հայաստանը ես եմ»-ը՝ պահանջում է ռիսկերը հաշվարկել, հարցերին պատասխանել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախաձեռնությունը դիմել է ԱԽ քարտուղարին, ՀՀ վարչապետին և մի շարք պետական կառույցների, հասկանալու համար, թե իմչ հաշվարկների վրա հիմնվելով է ԱԽ քարտուղարը հայտարարել, որ կարող ենք ցորենի ալյուրը փոխարինել բրնձի ալյուրով։
Պահանջ 6
Սիրելի հայրենակիցներ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
ՀՀ իշխանություններին ուղարկել ենք 6-րդ պահանջը։
Պահանջը վերաբերում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ցորենի ալյուրը բրնձի ալյուրով փոխարինելու վերաբերյալ հայտարարությանը։
Պահանջում ենք պատասխանել գրության մեջ մատնանշված ռիսկերին վերաբերող հարցերին ու մտահոգություններին, որոնք կապված են հերթական գնաճի, ՀՀ-ում սովի առաջացման և պարենային անվտանգության սպառնալիքների հետ։
Կախված ԱԽ քարտուղարի պատասխանից, կանցնենք հաջորդ քայլերին։
Շարունակենք պահանջատեր լինել։




1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



