Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը կրկին հանրային քննարկումների տիրույթում է։ Տարիներ առաջ այս թեման հնչեղություն էր ստացել, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ու Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։ Բայց 2009 թվականին իրավիճակը լրիվ այլ էր, Հայաստանն այլ դիրքերից էր հանդես գալիս, իսկ հիմա իրադրությունը ի վնաս մեր երկրի է՝ հաշվի առնելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանը ծանր պարտություն է կրել, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի սերտ են, քան ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում։ Եթե 2009 թվականի Թուրքիան, ի վերջո, նախապայմաններ առաջ քաշեց՝ չգնալով Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման, ապա կարելի է պատկերացնել, թե ներկայում ինչ դիրքորոշում կարող է որդեգրել։ Այժմ թուրքական նախապայմանները ոչ միայն չեն փոխվել, այլև բոլորովին այլ ծավալներ են ստացել։ Էրդողանի կառավարությունը փորձում է իր նախապայմաններն ու պահանջներն առաջ մղել արդեն նաև Ադրբեջանի միջոցով։

Դրա համար էլ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, որ եթե Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, ապա դրանից հետո ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Երբեմն էլ նույնիսկ ակնհայտ երևում է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների հետևում թուրքական ականջներն են։ Ուստի, պատահական չէ, որ թուրքական հանրային տիրույթում ու լրատվամիջոցներում բուռն քննարկումներ են ծավալվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ։ Ու, ընդհանուր առմամբ, կարևոր է հասկանալ, թե Թուրքիայի ներքին լսարանում ինչպիսի կարծիք է գեներացվում, և ինչ է խոսվում Հայաստանի հետ հարաբերությունների մասով՝ հատկապես այն դեպքում, երբ մեր հանրությունը հիմնականում անտեղյակ է այսպիսի նրբություններից, որոնք էական դերակատարություն կարող են ստանձնել։

«Alpha News»-ի նախաձեռնած «Իրական Թուրքիա» հաղորդաշարն այս տեսանկյունից կարող է օգտակար լինել Թուրքիայում ձևավորված տրամադրություններին մեր հանրությանը հաղորդակից դարձնելու համար։ Եվ եթե նաև մեր գործընկերների շնորհիվ հետևում ենք թուրքական լրատվամիջոցներում իշխանական ու փորձագիտական շրջանակների կողմից հնչող հայտարարություններին, ապա տեսնում ենք, որ Թուրքիան շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հարցում։ Չգիտես ինչու, այնքան էլ ուշադրության չարժանացավ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից արված այն հայտարարությունը, թե վերջին օրերին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

Չնայած թուրքական պաշտոնյաները խոսում են այն մասին, թե միջանցքը կարող է անցնել նաև Իրանի տարածքով, բայց դրա հետ մեկտեղ մեդիա տիրույթում հրապարակային կերպով հաշվարկվում է Իրանի դիմադրության հարցը՝ հատկապես այն համատեքստում, որ Իսրայելը հայտարարել է, թե հարվածներ է հասցնելու Իրանին։ Այսինքն, երբ Իսրայելի ու Իրանի միջև խոշոր բախում տեղի ունենա, ապա դժվար թե Իրանի դիմադրությունը նույնը մնա, երբ Իրանի հոգևոր առաջնորդը և մյուս կարևոր պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների փոփոխությունը։ Պատահական չէ, որ թուրքական հեռուստաալիքներում ծավալվող քննարկումներում արդեն իսկ խոսվում է «Զանգեզուրի օպերացիայի» մասին, որով էլ բացվելու է միջանցքը։

Ու ամենահետաքրքրականն այն է, որ նախատեսվող այդ օպերացիան համեմատվում է 2019 թվականին թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի ինքնիշխան տարածք ներխուժման հետ։ Այդ օպերացիան կոչվում էր «Խաղաղության աղբյուր» գործողություն, որի միջոցով Թուրքիան պլանավորում էր ստեղծել 20 կմ լայնություն ունեցող, այսպես կոչվող, արաբական բուֆերային տարածք և Թուրքիայից այդտեղ տեղափոխել ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք գտնվում էին Թուրքիայում։ Միևնույն ժամանակ, Էրդողանը փորձում է արտաքին տարբեր թեմաների միջոցով շեղել հանրության ուշադրությունը լիրայի արժեզրկումից, երկրի բարդացող տնտեսական վիճակից։ Դրա համար էլ շրջանառության մեջ են դրվում այնպիսի տեղեկություններ, թե Իսրայելը Թուրքիայի տարածք ներխուժելու պլաններ ունի։

Իսկ ինչ վերաբերում է թուրքական հասարակության շրջանում հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքին, ապա տարբեր գործոններով պայմանավորված՝ բացասական տրամադրությունները պահպանվում են, և այն կարծիքն է ձևավորվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շատ Հայաստանին է պետք, քան Թուրքիային։ Ու հետաքրքրական է, որ իրենց համար բացասական երանգներ ունեցող երևույթների դեպքում թուրքերն անմիջապես պիտակավորում են հայերին, հայկական հետք են փորձում գտնել, իսկ Հայոց ցեղասպանության մասին խոսելն ուղղակի տաբու է իշխանությունների համար։ Դրա համար էլ օրերս Թուրքիայում գործող ռադիոկայանի հեռարձակումը կասեցվել է՝ եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» բառերի համար։ Բայց երբ խոսքը տարբեր ոլորտներում հայերի կարևոր ներդրման մասին է, անմիջապես նրանց «թուրքացնում» են։ Օրինակ՝ վերջերս Նոբել յան մրցանակի արժանացավ ստամբուլահայ Տարոն Աճեմօղլուն, բայց Թուրքիայում նա ներկայացվեց որպես «հայտնի թուրք տնտեսագետ»։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով