Ադրբեջանը համացանցում ազատության մակարդակի անկում գրանցած երկրների շարքում առաջատարներից մեկն է. Freedom House
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցից օգտվելու առումով մարդու իրավունքների պաշտպանությունը նվազել է 72 երկրներից 27-ում, մինչդեռ 18 երկրներ բարելավել են իրենց ցուցանիշները: Դրա մասին ասված է Freedom House-ի զեկույցում։
Որոշ միտումներ 14-րդ տարին անընդմեջ նպաստել են համացացնում գլոբալ ազատության նվազմանը: Տարվա ընթացքում ամենամեծ անկումը գրանցվել է Ղրղզստանում, որին հաջորդում են Ադրբեջանը, Բելառուսը, Իրաքը և Զիմբաբվեն։
Որպես օրինակ՝ կազմակերպությունը նշել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Բաքվի իշխանությունները մեկ ամսով կալանավորել են մի քանի անձանց, նրանց թվում՝ նախկին դիվանագետ Էման Իբրահիմովին՝ սոցիալական ցանցերում ագրեսիան քննադատող կամ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ անող հրապարակումների պատճառով։
Ըստ զեկույցի՝ Հայաստանը վերստին ճանաչվել է ազատ համացանց ունեցող երկիր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live