Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել են Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրված հուշաթերթի շրջանակում: Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից:

Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքները (Անիպեմզայից մինչև Շիրականավան): Պայմանագրային արժեքը շուրջ 3 մլրդ դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքները Շիրակի մարզում, մյուս մասը՝ Արագածոտնի։

MT015634.JPG (760 KB)

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մարալիկի կարիքների համար ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկան: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 26 մլն դրամը: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել 1 JCB-3cx էքսկավատոր-ամբարձիչ: Միաժամանակ, Կառավարությունը համայնքի հրատապ կարիքների համար հատկացրել է 279 մլն դրամ, որի շրջանակում հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 223 մլն դրամ: Փաստացի ծախսվել է շուրջ 187 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար: Արթիկում Վարչապետին ներկայացվել են նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 793 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

MT018334.JPG (568 KB)

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Պայմանագրային արժեքը 565 մլն դրամ է:

Վարչապետը ծանոթացել է նաև Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին (Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ): Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 525 մլն դրամ:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 184 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է Կառավարության, համայնքի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 75 երեխաների համար նախատեսված մանկապարտեզ։

Ախուրյան համայնքում Վարչապետին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի կողմից իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար մասնավոր ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող, որից՝ 45 հա աշնանացան ցորեն, 5 հա գարնանացան գարի, 30 հա վարսակ, 50 հա կարտոֆիլ, 5 հա բազուկ, 3 հա գազար, 8 հա եգիպտացորեն, 10 հա կորնգան, 3 հա առվույտ։

MT018176.JPG (1.02 MB)

Ներդրողի կողմից Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք է բերվել նաև գյուղատնտեսական տեխնիկա: Ներդրողը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագրեր նախաձեռնելու և գյուղոլորտի զարգացմանը նպաստելու համար:

Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են Կառնուտի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվել են երկու փուլով: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներդրվել է 259 մլն դրամ, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, մարզպետի աշխատակազմին հատկացվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Արդյունքում` կառուցվել է երկու հարկանի մանկապարտեզի շենք՝ 300քմ մակերեսով։ Նոր մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Նշվել է, որ մինչ այս Կառնուտում մանկապարտեզ երբևէ չի գործել: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված ծերերի խնամքի կենտրոն՝ զրուցել շահառուների հետ, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Վարչապետը ծանոթացել է Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է:

Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ դեպի Վանական համալիր և մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերի կառուցում ճանապարհի ողջ երկայնքով, Վանական համալիրի տարածքում ճեմուղիների կառուցում բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի «Հեղնար աղբյուր» տանող ճեմուղու կառուցում և տարածքի բարեկարգում: Կառուցվել է նաև ջրագիծ, տեղադրվել է նոր ենթակայան: Իրականացվել է Վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների կառուցում, գետի երկայնքով կառուցվել է ցանկապատ։ Տարածքում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, նշաններ, տեղեկատվական վահանակներ, արգելափակոց, իրականացվել է տարածքի լուսավորում և այլ աշխատանքներ։ Մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի միջնակարգ դպրոցի շենքի կառուցման ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար: Աշոցք բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է պուրակի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվել են 2 փուլով: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: 2 փուլերով կառուցվել է 3730 քմ տարածքով պուրակ՝ լուսատուներով, շատրվաններով և կանաչապատմամբ։

MT017207.JPG (674 KB)

Այցի շրջանակում Վարչապետին ներկայացվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը (Աշոցքից Բավրա ճանապարհ): Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ: 2024թ. պետական բյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Հովունի բնակավայրի Ս․ Աստվածածին եկեղեցի տանող ասֆալտապատման աշխատանքներին: 2024թ. սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 26 մլն դրամ է, որից 12 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Աշխատանքային այցի շրջանակում Վարչապետը ծանոթացել է նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին և առկա խնդիրներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 6 մլրդ 796 մլն դրամ է: Ծրագրի արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր սպորտային համալիր, որը ներառում է սպորտային, ինչպես նաև լողավազանի և հյուրանոցի մասնաշենքեր:

Վարչապետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման, շինաշխատանքների որակյալ և ժամանակին իրականացման վերաբերյալ: Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գ.Նժդեհի փողոց 3/6 հասցեում ծննդատան նոր շենքի կառուցման աշխատանքներին: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 650 մլն դրամ է: «Գյումրու բժշկական կենտրոն»-ում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 1.5T հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ սարքը, որի արժեքը 1,200,000 եվրո է: Ծառայության կահավորման և գործարկման հավելյալ արժեքը 50 մլն դրամ է։ Միջոցները հատկացրել է մասնավոր ներդրողը: Նշվել է, որ այն իր տեսակի մեջ եզակի բարձրադաշտ մագինսառեզոնանսային սարք է, որն օժտված է վերջին սերնդի արհեստական բանականության գործիքակազմով և ծրագրերով (նևրոլգիա, օնկոլոգիա, ոսկրամկանային համակարգ, որովայնի և կոնքի օրգաններ ուսումնասիրելու համար):

MT016086.JPG (630 KB)

Այնուհետև՝ Վարչապետին ներկայացվել են Գյումրի համայնքի կարիքների համար ձեռք բերված նոր հասարակական տրանսպորտային միջոցները: Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում» բաղադրիչով իրականացվող աշխատանքներին: Բաղադրիչի ընդհանուր արժեքը 1 մլրդ 113 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվել են Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Ծրագրի արդյունքում բարեկարգվում են Գյումրի քաղաքի ընդհանուր ոճին ներդաշնակ զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ենթածրագրի բաղադրիչի շրջանակում նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները՝ 0,62 կմ Աբովյան փողոցի, եկեղեցու հարակից այգու վերակառուցում, նոր շատրվանների տեղադրում, ճեմուղու կառուցում, մայթերի և հուշարձանի տարածքի բարեկարգում, ինժեներական ենթակառուցվածքների անցկացում, կահավորում։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Իրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար Դերասանուհին դատարանից խնդրում է թույլ տալ իրեն կյանքին վերջ տալՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ) Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԿոտայքում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի թևն ամպnւտացվել էԵրեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան 15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել էլեկտրահարումից և բարձրությունից ընկնելուց հետոՀայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԳյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանՈրոշ քաղցկեղներ լուռ են գործում․ իմացիր ավելինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներ Ապարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանՎթար. 24 ժամից ավելի ջուր չի լինի Տղամարդը սպանել է 65-ամյա հորըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել