Սաուդյան MBC հեռուստաալիքի գրասենյակն են այրել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից uպանված առաջնորդների մասին ռեպորտաժից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան MBC հեռուստաալիքն իր շաբաթավերջյան ծրագրում զոհված դիմադրության առաջնորդներին անվանել է «ահաբեկիչներ»՝ հրապարակելով վիրավորանքներով ու զրպարտություններով լի ռեպորտաժ, հայտնել է «ParsToday»-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ ռեպորտաժը, որը «վիրավորում է նահատակներ Ղասեմ Սոլեյմանիին, Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, Իսմայիլ Հանիեին, Յահյա Սինվարին և դիմադրության մյուս նահատակներին, բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերի արաբ օգտատերերի շրջանում»:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին և Սիրիայի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի նախկին հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսին սպանել էր ԱՄՆ-ը ավիահարվածներով, իսկ մյուս երկուսին՝ Իսրայելը։
Սաուդյան MBC հեռուստաալիքի գրասենյակն են այրել Իրաքի Բաղդադում՝ ի պատասխան ռեպորտաժի, որտեղ MBC-ն Պաղեստինի, Իրաքի և Լիբանանի դիմադրության առաջնորդներին անվանել է «ահաբեկիչներ», Բաղդադի զայրացած երիտասարդները հարձակվել և այրել են գործակալության գրասենյակը:
Արդյունքում զգալի վնաս է հասցվել էլեկտրոնային սարքավորումներին, շենքի որոշ հատվածներում հրդեհ է բռնկվել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live