Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, աղջնակը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից:
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին:
Երեխային տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնին տեղեկացնում են, որ երեխան մահացել է:
Հետևեք մեզ՝ այստեղ