Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
ԲԼՈԳՀայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել։ Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։
Մասնավորապես, 2023 թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը լեգիտիմացնող քայլ է։
ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թ․ հուլիսի 8-ին ընդունել է որոշում, ըստ որի՝ 1/ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևողականորեն սատար կանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, 2/ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



