Նորվեգացի ֆիզիկոսը հանուն գիտության կրակել Է իր վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆորվեգացի ֆիզիկոս Անդրեաս Վալը հոդվածների եւ դասախոսությունների փոխարեն նախապատվությունը տվել Է բնության օրենքների ցուցադրմանը սեփական մարմնի միջոցով: Նա ջրի տակ ինքնաձիգով կրակել Է իր փորին: Այս «քաջագործության» տեսագրությունը նկարահանել Է Նորվեգիայի NRK հեռուստառադիոընկերությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNET-ին:
Ինքնաձիգը լողավազանի հատակին հատուկ եռոտանուն են ամրացրել Վալից մի քանի մետր հեռավորության վրա: Ֆիզիկոսը կրակել Է՝ ձգելով պարանը, որի մյուս ծայրը կապված Է եղել հրազենի ձգանին:
Գիտնականին ոչինչ չի պատահել: Քանի որ ջուրն ավելի խիտ միջավայր Է, քան օդը, գնդակի արագությունը մարդու համար անվտանգ մեծությունների Է հասնում գործնականում կրակոցից անմիջապես հետո:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



