Հրազդանում վերամբարձ կռունկը կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկ մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է և ընկել երկհարկանի շինության և արտաքին լուսավորության լարերի վրա, ինչի հետևանքով վնասվել է շինությունը. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Կողաշրջված ավտոկռունկն ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



