Մոսկվայում տղամարդը 7-րդ հարկից ցած է գցել ընկերուհուն և նրա շանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով շենքի 7-րդ հարկից ցած էր նետել 16-ամյա աղջկան, ապա` նրա շանը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս արտառոց միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նշված տղամարդը և անչափահաս աղջիկը վիճել են: Այդ ժամանակ տղամարդը 1999-ին ծնված աղջկան պատուհանից դուրս է հրել: Նրա հետևից տղամարդը դուրս է շպրտել նաև շանը` նույն պատուհանից:
Աղջիկը ողջ է մնացել և հիմա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Տղամարդը կալանքի տակ է առնվել, առաջիկայում նրան մեղադրանք կներկայացվի: Նրա դեմ գործ է հարուցվել` սպանության փորձի և կենդանիների հետ դաժան վերաբերմունքի հատկանիշներով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



