Մոլդովայի քաղաքացիները պատմական ընտրություն են կատարել. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Մոլդովայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի արդյունքները և դատապարտել «ՌԴ-ի միջամտությունը» դրա ընթացքին: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X հարթակում։
Բորելը, մասնավորապես, բարձր է գնահատել Մոլդովայի իշխանությունների աշխատանքը ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կամարտահայտման գործընթաց կազմակերպելու համար։
Դիվանագետը նաև հայտարարություն է հրապարակել ԵՄ-ի անունից, որում դատապարտել է «Ռուսաստանի հիբրիդային միջամտությունը երկրում նախընտրական քարոզարշավին և հանրաքվեին և խոստացել շարունակել աջակցել Մոլդովայի եվրաինտեգրման ուղուն»:
«ԵՄ-ն ողջունում է հանրաքվեի արդյունքները: Մոլդովայի քաղաքացիները պատմական ընտրություն են կատարել՝ իրենց ապագան հանձնելու Եվրամիությանը, չնայած Ռուսաստանի և նրա վստահված անձանց կողմից ժողովրդավարական քվեարկությունը խաթարելու զանգվածային միջամտությանը և հիբրիդային արշավին: Այս քվեարկություններն արտացոլում են Մոլդովայի խաղաղ, անկախ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտնի է, որ Մոլդովան դեմ և կողմ ձայների նվազագույն տարբերությամբ աջակցել է ԵՄ-ին միանալուն: