UNRWA-ն Գազայի հատվածում ժամանակավոր հրադադար հաստատելու կոչ է արել, որպեսզի մարդիկ լքեն հյուսիսային անկլավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների հարցերով գործակալությունը (UNRWA) ժամանակավոր հրադադար հաստատելու կոչ է արել, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռվի լքել Գազայի հյուսիսի շրջանները, քանի որ առողջապահական պաշտոնյաներն հայտարարում են, որ սպառվում են պաշարները՝ իսրայելական երեքշաբաթյա հարձակման հետևանքով վիրավորված հիվանդներին բուժելու համար:
UNRWA-ի արտակարգ օգնության գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ հումանիտար իրավիճակը հասել է կրիտիկական կետի՝ դիակները լքված են ճանապարհների եզրերին կամ թաղված փլատակների տակ:
«Գազայի հյուսիսում մարդիկ պարզապես սպասում են մահվան: Նրանք իրենց լքված, հուսահատ ու միայնակ են զգում: Ես կոչ եմ անում անհապաղ զինադադար, թեկուզ և միայն մի քանի ժամով, որպեսզի թույլատրվի մարդասիրական անվտանգ անցում այն ընտանիքներին, ովքեր ցանկանում են լքել տարածքը և տեղափոխվել ավելի ապահով վայրեր»,-նշել է նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live