«Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան
ԲԼՈԳՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը
Հայաստանում միակ տեղը, որտեղ ես զինվորական համազգեստով ջուր եմ ուզել ու մերժում եմ ստացել, ոչ թե Արցախում էր, այլ Բաղրամյանի շրջանում։
1995 թվական, գնում ենք ռազմական հավաքների։ Էլեկտրագնացքով։ Հոսանքի լարումն այնքան էր ընկած, որ գնացքը 4–5 ժամով լռվեց տափաստանում։
Օգոստոս ամիս, անտանելի շոգ, մեր ունեցած ամբողջ ջուրը վաղուց վերջացել էր։ Մոտ 25–30 հոգով իջանք գնացքից, քայլեցինք մինչև մոտակա գյուղը։ Առաջին պատահած գյուղացուն ասացինք. «Ծարավ ենք, ջուր կտա՞ք»։ Ասաց. «Չէ՛»։
Շոկ էր։
Մի քիչ էլ խոսեցինք, պարզվեց, որ այդտեղ ջուրը մեքենաներով են բերում և բնակիչները ջուրը դույլերով գնում են։ Դրան գումարած հենց այդ ժամանակ էլ ջրի մեքենան իր սովորական օրից ուշացել էր։
Վերջը... Էլի մարդիկ հավաքվեցին մեր շուրջ։ Մի 10 րոպե ասել-խոսելուց հետո գյուղացիներն իրար մեջ խորհրդակցեցին, համատեղ որոշմամբ մեզ մի դույլ ջուր տվեցին։
Անվճար։
Մարդա մի մեծ բաժակ խմեցինք, քայլեցինք դեպի գնացք։
Մինչև հասանք, նորից ծարավ էինք»։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



