Պենտագոնը Ռուսաստան հյուսիսկորեացի զինվորներ ուղարկելու մասին ապացույցներ ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի ասել է, որ ապացույցներ կան, որ հյուսիսկորեական զորքերը գտնվում են Ռուսաստանում, բայց թե ինչով են նրանք զբաղվում այնտեղ, դեռ հայտնի չէ։ Այս մասին Օսթինը լրագրողներին ասել է չորեքշաբթի Հռոմում։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ գերատեսչության վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել այս հարցը, և «մենք ապացույցներ ենք տեսնում, որ հյուսիսկորեական զորքերը անցել են Ռուսաստանի տարածք»։
«ԹԵ Կոնկրետ ինչ են նրանք անում, մնում է տեսնել: Սրանք բաներ են, որոնք մենք պետք է պարզենք», - ավելացրել է Օսթինը:
Նա նշել է, որ եթե ԿԺԴՀ զինվորականների մտադրությունն է մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին. ապա դա «շատ, շատ լուրջ խնդիր է», որը ազդեցություն կունենա ոչ միայն Եվրոպայում, այլև Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live