Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հաղթանա՞կ, թե՞ ձախողում: Հույզե՞ր, թե՞ հետևություններ

ԲԼՈԳ

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հակահայկական բանաձևերի երկատված «ճակատագիրը» նմանապես երկփեղկված, մեզ բնորոշ՝ մի ծայրահեղությունից դեպի մյուսը սուրացող գնահատականների տեղիք է տվել: 
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, լրահոսային բառամթերքով ասված՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում նախկին պատգամավոր և ընդգծված ադրբեջանամետ դիրքերում գտնվող Ուոլթերի կազմած «զեկույցի» չընդունվելու վրա սևեռվելով, առանձին գործիչներ, վերլուծաբաններ և խնդրից տեղյակ շրջանակներ կիրառում են «հաղթանակ» բառը: 

Ի հակառակ նրանց, մի այլ խումբ գործիչներ, շրջանակներ և անհատներ, մատնացույց անելով Միլիցա Մարկովիչի կազմած մյուս հակահայկական «զեկույցն» ու դրա՝ ԵԽԽՎ բանաձևի տեսքով ընդունվելը, գործածում են «ձախողում», «պարտություն» և նման այլ բառեր: 

Հիմա սա հաղթանա՞կ էր, թե՞ ձախողում: Դժվար հարց է թվում, այնպես չէ՞: 
Հա, չմոռանանք, որ հարցի արծարծումները և կատարվածի վերաբերյալ գնահատականների մի մեծ մասը, էլի ինչպես մեզ բնորոշ է, հուզական ընկալումներ են արտացոլում: Մինչդեռ այստեղ սառը հետևություններ են պետք, ո՛չ հույզեր կամ փաստերի «հարմարեցմամբ» ինչ-ինչ դրսևորումներ: 
Ի՞նչ ունեինք ելակետում, այս բանաձևերի հետ կապված: Եվ ի՞նչ ունեցանք կամ չունեցանք հանրագումարում: 
Ունեինք իրավիճակ, երբ ԵԽԽՎ համապատասխան ենթակառույցներով «անցավ» միանգամից երկու հակահայկական «զեկույց»: Այդ «զեկույցները» մտան վեհաժողովի օրակարգ: Ընդամենը մեկ, մեկուկես ամիս առաջ շատ-շատերը վստահ էին, որ երկու զեկույցն էլ, գրեթե անխոչընդոտ ընդունվելու են՝ վերածվելով ԵԽԽՎ բանաձևերի, որոնցում Հայաստանը նշված է որպես օկուպանտ: 
Չոր փաստն այն է, որ դրանցից մեկը չընդունվեց, մյուսն՝ ընդունվեց: 
Սա, իհարկե, հաղթանակ չես համարի: Բայց միարժեքորեն պնդել, թե կատարվածը ձախողում էր, ֆիասկո էր ու էլի նման մի ինչ-որ բան, կարծում եմ, նույնպես արդարացի չի լինի լինի: 
Այո, Մարկովիչի «ջրամբարային» զեկույցի ընդունվելը հստակ մինուս է, քանզի ամեն դեպքում, Ադրբեջանը ծախսի մի մասը «հանեց», ստանալով ԵԽԽՎ բանաձև, որտեղ Հայաստանը նշվում է որպես օկուպանտ երկիր: Այո, այս, մեծ հաշվով, գործնական կամ կիրառական որևէ արժեք չունեցող բանաձևը հակառակորդը դեռ տարբեր առիթներով կարծարծվի՝ քարոզչական ու արտաքին-քաղաքական զանազան հարթակներում: Բայց ընտրողաբար երկուսից մեկը վերցնելն ու հենց դրա վրա խարսխվելով ասել՝ «պարտություն», կրկնում եմ, օբյեկտիվ չէ այն առումով, եթե խնդրահարույց «զեկույցներն» ու դրանց ընդունվել-չընդունվելը դիտարկենք որպես ամբողջական գործընթացի դրսևորում: 
Բա ի՞նչ է, ոչ-ոքի՞ է: Մի՞թե սա ինչ-որ մարզական մրցում է, որ նման բան ասենք: 
Այս և այսօրինակ հարցերն ու դրանց շուրջ թունդ վիճաբանությունները թողնելով քարոզիչներին, քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին՝ փորձեմ, այնուհանդերձ կենտրոնանալ հետևությունների վրա: 

Հետևություն 1. տեղի ունեցածը ցույց տվեց, որ ինչքան էլ խոսվի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության», եվրոպական ու միջազգային կարևոր կառույցներում նավթադոլարներ «թափելով»՝ այսպես ասած «պաչկաներով» կողմնակիցներ կամ իրենց ձեռնտու թեզերը բարձրաձայնող ու պաշտպանող ծախու արարած ներ ձեռք բերելու հնարավորության մասին, այնպես չէ, որ Հայաստանը և հայությունը դրան հակադրելու ոչինչ չունեն: 

Հետևություն 1.1 Հետևաբար, հաշվի առնելով հակառակորդի վերոհիշյալ ու նաև «ոչ խավիարային» հնարավորությունները (դե, օրինակ, ասենք՝ հո Թուրքիայի կամ Ալբանիայի ներկայացուցիչների՞ն էլ չեն կաշառում), պետք է մերոնք կենտրոնանան մեր հնարավորությունների վրա: Կարճ ասած՝ աշխատել ու պայքարել է պետք, այլ ոչ թե «ձեռքերը թափ տալ», իբր՝ ոչինչ չենք կարող անել:

Հետևություն 2. մեր պատվիրակությունը և ոչ միայն պատվիրակությունը, այլև բոլորս նման հարցերում իրար մեջ բաժանելու բան չպիտի ունենանք և պետք է գործենք միասնական, որպես մեկ ամբողջություն: Մի բան, որի օրինակը կամ՝ ցանկալիի նախանշանները տեսանք այս օրերին: Նկատի ունեմ, որ իշխանությունների հանդեպ կտրականա-ընդդիմադիր դիրքավորված ՀԱԿ ներկայացուցիչը նամակով դիմեց ԵԽԽՎ խմբերից մեկին՝ բացատրելով ու կոչ անելով դեմ քվեարկել ներկայացված հակահայ «զեկույցներին»: Ճիշտ է, այդ նույն խմբի իսպանացի պատգամավորը (նույնպես հայտնի ադրբեջանամետ), թերևս ամենից վատ ելույթն ունեցավ, բայց տվյալ դեպքում գնահատելին հայ գործչի մոտեցումն է: 

Հետևություն 2.2 Արտաքին-քաղաքական հարթակներում և միջազգային կառույցներում համատեղված ջանքը որոշակի արդյունք տալիս է: Այս պարագայում նկատի ունեմ, որ Ուոլթերի «զեկույցի» տապալումը կամ դրա դեմն առնելը արդյունք էր ոչ միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միասնական դիրքորոշման ու աշխատանքի, այլև՝ ՀՀ դիվանագիտական կորպուսի, առանձին պետական գործիչների, մի շարք անհատների, բնականաբար՝ Սփյուռքի կառույցների համատեղ ջանքի: 

Հետևություն 2.2.1 Պետք է ոչ միայն արձագանքել, այսպես ասած՝ «հրդեհը մարելու» տարբերակով, այլ մշակել և իրականացնել գործողությունների կոնկրետ ծրագիր՝ ընդհանուր ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմամբ: 
Վերջին հաշվով, ամենալավ պաշտպանությունը հարձակումն է: Իսկ նման հարթակներում Հայաստանը գրեթե երբեք հարձակվողի դերում չէ, մինչդեռ դրա հակառակորդը նման հնարավորություն տվող բացթողումներ ունենում է: 
Հարկավ, էլի հետևություններ ու եզրակացություններ կարելի է անել, բայց դե դա էլ թողնենք արհեստավարժ վերլուծաբաններին և փորձագետներին:

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT