Պատրաստվում են փորձարկել Չինաստանում առաջին լողացող էլեկտրակայանը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻնժեներները պատրաստվում են փորձարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում առաջին լողացող ֆոտոէլեկտրական պլատֆորմը, որը կոչվում է Yellow Sea No. 1: Yellow Sea No. 1-ն այժմ գտնվում է սարքավորումների վերջնական կարգավորման փուլում նախքան փորձնական շրջանի սկսվելը, որը կտևի մեկ տարի: Պլատֆորմը կտեղադրվի Շանդունի թերակղզու հարավում գտնվող քամու էլեկտրակայանում:
Yellow Sea No. 1-ը, որի բարձրությունը 10 մետր է, հիմնվում է 64 բուեներով համակարգի վրա, որոնք տեղադրված են կառուցվածքի ստորին մասի շուրջ: Մագնիսները, որոնք տեղադրված են ծովի հատակին, կպահպանեն այն տեղում, իսկ համակարգը կարող է դիմակայել 10 մետր բարձրության ալիքներին: Փորձարկման կայանի մակերեսը, որը զբաղեցնում է 1624 քմ տարածք, հագեցած է 434 ֆոտոէլեկտրական վահանակներով:
Փորձարկումների ընթացքում ինժեներները կվերահսկեն պլատֆորմի կայունությունը քամու և ալիքների նկատմամբ, ինչպես նաև կստուգեն կառուցվածքի ընդհանուր ամրությունը և էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արմինե Բարսեղյան