Իսրայելի հարձակումը հաջողությամբ կասեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tasnim լրատվական հայտնում է, որ իրանի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ դիմակայում է Իսրայելի ագրեսիային։
ՀՕՊ բազան շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում նշվել է Իսրայելի կողմից լարվածությունը սրելու նպատակների մասին։ Այսօր հարձակումներ են եղել Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգների որոշ ռազմական օբյեկտների վրա։
Իրանի հակաօդային պաշտպանությունը որսացել և հաջողությամբ դիմակայել է իսրայելական ագրեսիային։ Ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այդ տարածքներում որոշակի սահմանափակ վնասներ են հասցվել։
Հայտարարության մեջ կոչ է արվում մարդկանց պահպանել միասնականությունը, անտեսել թշնամու լրատվամիջոցների տարածած լուրերը։
Ըստ տեղեկությունների՝ Իրանի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ խոցել է հակառակորդի թիրախները Թեհրանի նահանգի օդային տարածքում։
Լուսանկարը՝ նույն աղբյուրի։