Իրանը պատասխանել է Իսրայելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա՝ Իրանն իրեն պարտավորված է համարում արձագանքել Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Հայտարարության մեջ նշվում է հետևյալը․ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի մի շարք ռազմական կենտրոնների դեմ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում, այն է՝ այլ երկրների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու սկզբունքը»։
Հիշեցնենք, որ Իսրայելի ՊԲ-ն՝ ՑԱՀԱԼ-ը, այս գիշեր հայտարարել էր Իրանում ռազմական օբյեկտների վրա պատասխան հարձակման մասին։ Իրանն ի պատասխան այդ հայտարարության՝ հայտնել էր, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Tasnim լրատվականը հարձակման հետևանքով Իրանի 2 զինծառայողի զոհի մասին է հայտնել։