44-օրյա պատերազմի մասնակիցների նկարներ ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել. նա զղջացել է կատարվածի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմի մասնակիցների նկարներ ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել. նա զղջացել է կատարվածի համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։
Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Նախաքննությունը շարունակվում է»,- գրել է Աբրահամյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live