Հրդեհ է բռնկվել Գյումրիի Նորավան թաղամասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Թելմանի փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում և հարակից տան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել են խորդանոցի տանիքի (մոտ 25 քմ) և հարակից տան տանիքի (մոտ 7 քմ) փայտե կառուցատարրերը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



