Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փրկության ճանապարհը. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Խաչը մահվան գործիք էր, սակայն Աստծո Որդու շնորհիվ խաչը դարձավ մեղքի ու մահվան դեմ հաղթանակի, փրկության գործիք, ճանապարհ՝ ժառանգելու հավիտենական կյանքը։ Պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն, որոնցից վերջինը՝ Խաչի գյուտի տոնը, այս տարի կնշվի հոկտեմբերի 27-ին: Մեր փրկությունը խաչի միջոցով է, այսինքն՝ Խաչյալի, հիշեցնում է մայրաքաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ հորդորելով քաղաքացիներին տոնին մասնակցել Սուրբ Պատարագին: Այս մասին նշում է Qahana.am-ը։

Երբ Խաչը գտնվեց 

Սրբազան ավանդությունը վկայում է, որ Քրիստոսի Խաչափայտը 2 անգամ՝ առաջին և 4-րդ դարերում, թաքցրել են, հետագայում այն գտնվել է:

Քրիստոսի համբարձումից հետո Նրա Խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հրեաները այն, ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով: Երբ Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, որը քրիստոնյա էր, ուխտի է գնում Երուսաղեմ, իր միջամտությամբ դրանք հանվում են հողի տակից: Հասկանալու համար, թե որն է Հիսուսի Խաչափայտը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Նա Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայրը Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։

Ըստ ավանդության՝ եպիսկոպոսը կայսրուհուն է նվիրում Խաչից մի մաս, որը նա տանում է Հռոմ: Մասունքը հետագայում անցնում է նրա ազգականին՝ Հռիփսիմեին, որը իր հետ այն բերում է Հայաստան:

Հետագայում, երբ Հռոմի կայսր է դառնում Ներոնը, մեծ հալածանքներ է սկսվում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, տեղը վերածվում է աղբանոցի: 

Երբ Խաչը գտնվեց 2-րդ անգամ

327 թվականին Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ, քանի որ տեսիլք էր տեսել, որ պետք է գտնի սրբությունն ու տաճար կառուցի: Խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, որը սկզբում հրաժարվում է օգնել, բայց 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է: Կայսրուհին Գողգոթայում կառուցում է Սուրբ Հարություն անունով տաճար, որտեղ բարձրացնում է Քրիստոսի Խաչը: Հուդան քրիստոնեություն ընդունելով՝ դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:

Ճանապարհ՝ ճանաչելու Տիրոջը

Եթե նախկինում խաչը խորհրդանշում էր մահ, վերջակետ, այսօր քրիստոնյաների համար այն կյանքի սկիզբ է, հիշեցնում է Տեր Բարդուղիմեոսը: 

Ինչո՞ւ էին հրեաները թաքցնում քրիստոնյաների խորհրդանիշը, հոգևորականը պատասխանում է.

«Սուրբ Խաչափայտի վրա հեղվել էր Քրիստոսի արյունը, և հրաշքներ էին տեղի ունենում: Հրեաները փորձում էին այդ սրբությունը վերացնել, որպեսզի մարդիկ չճանաչեն Աստծուն, խաչի միջոցով դարձի չգան»։

Ըստ քահանայի` այսօր` 21֊րդ դարում, ևս կարելի է ականատես լինել նման իրավիճակի։

«Այսօր էլ հաճախ մեր գործողություններով, հրեաների նման, խաչը «թաքցնում ենք», երբեմն ամաչում աղոթել, ապրել քրիստոնյային վայել կյանքով։ Խաչը գտնել մեր մեջ նշանակում է հիշել, որ Հիսուս Քրիստոս մեզ համար խաչվեց, ապրել արժանի կյանքով, հեռու մնալ մեղքից։ Աստված ցույց է տալիս ճանապարհը, որ կարողանանք ճանաչել Տիրոջը, ամրանանք մեր հավատքի մեջ: Խաչը մեզ համար կյանքի բովանդակային փոփոխության խորհուրդն ունի»,- նշում է քահանան:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի Խաչին նվիրված ևս երեք տոն` Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն Ասլանյան