Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահին այցելել Գազայի հատված. խորհրդական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վճռական է այցելել Գազայի հատված, սակայն այնտեղ շարունակվող մարտերն ու Իսրայելը խոչընդոտում են դրան:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը։
«Նախագահը նախկինի պես հաստատակամ է այս քայլն իրականացնելու հարցում, չնայած դրան ուղեկցող ռիսկերին, սակայն այդ քայլը կանխվում է բարբարոսական պատերազմ վարող Իսրայելի կողմից՝ Գազայի հատվածի յուրաքանչյուր թիզի վրա»,- ասել է ալ Հաբաշը։
Ավելի վաղ Պաղեստինի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Ռիյադ ալ Մալիքին էլ ասել էր, որ Իսրայելը մերժել է նախագահ Աբասի մուտքը Գազայի հատված:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



