«Երբ հայրս իմացավ, դա իր համար մեծ ամոթ էր». Արամ Մելիքյան
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես սկսել եմ խաղալ 8-րդ դասարանից և դա ավարտվել է 22 տարեկանում: Մոտ 8 տարի է տևել: Ընտանիքս իմացավ, ինձ համար դա շատ ամոթ էր, և մի պահ եկավ, որ ես որոշում կայացրեցի, իսկ ամեն ինչի հիմքում որոշումն է: Արդեն 15-20 տարի է, ինչ ես 100 դրամ խաղադրույք չեմ արել ֆուտբոլի վրա, որ գժի պես սիրում եմ ֆուտբոլ: Որոշումս չեմ խախտում: Եթե որոշում ես կայացնում, պետք է փորձես ամեն գնով դա պահել»,- «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան, շոումեն Արամ Մելիքյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Ֆիլմից հատված կա, ասում է. «եթե կորցնում ես գումարդ, ոչինչ չես կորցնում, եթե առողջությունդ՝ ինչ-որ բան կորցնում ես, իսկ, եթե կորցնում ես բնավորությունդ ու սկզբունքներդ, դու կորցնում ես քեզ»:
Գուցե այդ ժամանակ այդքան հասուն չեմ եղել, որ դա հասկանամ, բայց կարողացել եմ այդ որոշմանը գալ: Սկզբում ամոթի զգացում է եղել, քանի որ, երբ հայրս իմացավ, դա իր համար մեծ ամոթ էր: 2-րդ՝ ինձ օգնեց իմ որոշումը, որին ինքնուրույն գնացի»,- խոսելով խաղամոլության մասին՝ անկեղծացել է Արամ Մելիքյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ