Տղամարդկային խնդիրների մասին 5 փաստ, որոնցից նրանք ամաչում են խոսել
ԼԱՅՖՏղամարդիկ իրենց սեռական խնդիրների մասին հաճախ ամաչում են խոսել։ Ահա 5 փաստ այդ թեմայով։
Ուսումնասիրությունները պարզել են, որ ատամների ու լնդերի հետ հաճախ խնդիրներ ունեցող տղամարդիկ ավելի հակված են էրեկցիայի հետ խնդիրների, քան մյուսները։
Կարծիք կա, որ այդպիսով բերանի մեջի բակտերիաները հայտնվում են արյան մեջ ու էրեկցիայի հետ կապված խնդիրներ առաջացնում։
Աշխարհում ամենից շատ էրեկցիայի հետ խնդիրներ ունեն Ճապոնիայում ապրող տղամարդիկ։ Երկրորդը Չինաստանն է, երրորդը՝ ԱՄՆ-ը։ Էրեկցիա առաջացնող դեղամիջոցների համաշխարհային շուկան կազմում է 4,3 միլիարդ դոլար։
Հաճախ «Վիագրա» ընդունող տղամարդիկ հետեւյալ խնդիրներն են ունենում՝ վատ տեսողություն, գլխացավ, ստամոքսի խանգարում։
Գիտնականները պարզել են, որ էրոտիկ ֆիլմներ նայելը ի վերջո բերում է նրան, որ տղամարդիկ այլեւս ունակ չեն լինում առանց դրանք նայելու հաճույք ստանալ զուգընկերուհու հետ։



