Երևանի Մանանդյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. մեկնել է 2 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկի խոհանոցում (մոտ 10 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 15։53-ին։ Մասամբ այրվել են խոհանոցի գույքը և կենցաղային իրեր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



