Իսրայելն Իրանի դեմ վերջին հարվածների ժամանակ օգտագործել է Իրաքի և այլ երկրների օդային տարածքը. Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը, բացի Իրաքից, օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքն Իսլամական Հանրապետության դեմ վերջին ավիահարվածների ժամանակ, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մինչ այս հարձակումը ես այցելել էի Իրաք: Ամենաբարձր մակարդակով իրաքցի պաշտոնյաները մեզ հավաստիացրել են, սակայն տեղեկություններ կան, որ իրաքյան տարածքն օգտագործվել է Թեհրանի դեմ Իսրայելի հարվածների ժամանակ», - ասել է Արաղչին:
Նա ընդգծել է, որ բացի Իրաքից, Իսրայելը շաբաթ օրվա հարձակման ժամանակ օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքը։
«Իրանը կապի մեջ է այդ երկրների հետ», - ասել է Արաղչին՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը այս կապակցությամբ հայց է ներկայացրել ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live