Որոշակի հոտերի նկատմամբ զգայունությունը բացատրվում է գեներով
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Նորզելանդական ինստիտուտի գիտնականների կողմից անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գեներն են որոշում մեր հոտառությունը, այսինքն որոշակի հոտերի ընկալումը գենային հիմք ունի: Գենետիկ Ռիչարդ Նյուկոմբը և նրա ընկերները 200 մարդու են ուսումնասիրել՝ նրանց սննդի մեջ հանդիպող 10 տարբեր հոտեր առաջարկելով:
Գիտնականները պարզել են, որ 10-ից 4 հոտերի նկատմամբ զգայունությունը մարդու մոտ պայմանավորված է գեներով: Դրանք են ածիկը, խնձորը, բորբոսով պանիրը և մանուշակը: Սրանից ելնելով կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարդ զգայուն է հոտերի որոշակի հավաքածուի նկատմամբ: Այդ հոտերը գտնվում են ամեն օր հանդիպող սննդամթերքներում և խմիչքներում:



