ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, ներառյալ՝ Պուտինի ազգականուհու նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում օգնություն ցուցաբերելու և Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին աջակցելու և առաջադեմ տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարմանը մասնակցելու համար անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցների ցուցակները կընդլայնի։
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ցանկում, ի թիվս այլևայլի, ներառվել են «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունները, դրանց թվում՝ «Росатом Инфраструктурные решения» և «Росатом Микроэлектроника»-ն:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարներ Աննա Ցիվիլևան (ըստ գործակալության հետաքննության՝ վերջինս Վլադիմիր Պուտինի զարմուհին է), Պավել Ֆրադկովը, Ալեքսանդր Ֆոմինը, Վիկտոր Գորեմիկինը և Անդրեյ Բուլիգան՝ «Трансмашхолдинг»-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Լիպան։
Պատժամիջոցները միաժամանակ հարվածում են Հնդկաստանում, Չինաստանում, Շվեյցարիայում, Թաիլանդում և Թուրքիայում անձանց և ընկերություններին, որոնք խուսափում են նախկինում 17 իրավասություններով կիրառված սահմանափակումներից:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live