Ռուսաստանում անօրինական միգրանտների թիվը տարեսկզբից 40%-ով աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը նշում է երկրի տարածքում անօրինական միգրանտների թվի 40%-ով աճի մասին։ Այս մասին միգրացիայի թեմային նվիրված նախարարության կոլեգիայի նիստում հայտնել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը։
«Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում է գտնվել այլ պետությունների ավելի քան 6,5 միլիոն քաղաքացի, նրանցից ավելի քան 740 000-ը չեն ունեցել մնալու օրինական հիմքեր: Տարեսկզբից հիշյալ անձանց թիվն ավելացել է գրեթե 40%-ով», – ներքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանում ապօրինի բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը 2015 թվականից ի վեր չորս անգամ նվազել է։ Իսկ նույն թվականից ՌԴ-ից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների թիվն աճել է մեկուկես անգամ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live