ՃՏՊ՝ Երևանում․ 78-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Հ.-ն, իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով, Կուրղինյան 4 հասցեի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակչուհի 78-ամյա Նարինե Պ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: «Ford Transit»-ը հաշվառված է «Դարոինկ» ընկերության հաշվեկշռում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live