Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինան հատուցման պատասխան հարված է ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Կիևում հարձակման ենթարկված Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հատուցման պատասխան հարված է ստացել՝ Գուդերմեսում Հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա հարձակման համար, գրում է РИА Новости-ն։
Երեքշաբթի Կադիրովը հայտնել է, որ վաղ առավոտյան Գուդերմեսում Ռուսաստանի Հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքի ամայի շենքի տանիքը բռնկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Քննչական մարմինները սկսել են դեպքի հետաքննությունը՝ հանցագործության մասնակից անձանց ինքնությունըհաստատելու ուղղությամբ։ Համալսարանի գործունեությունը չի դադարեցվել: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ մոտ ապագայում հակառակորդներին այնպիսի հատուցում կտրվի, որ երզում էլ չէին տեսել։
«Ես նախօրեին ասել էի, որ երեկ ՌԴ շենքի վրա կատարված հարձակման համար ստիպված չենք լինի երկար սպասել հատուցմանը։ Պատասխանն ուղարկվել է այսօր։ Առավոտյան 4:00-ին և 5:30-ին ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերը երկու հարված են հասցրել Կիևում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի անօդաչու համակարգերի կառավարման կենտրոնին: Հենց այս շենքից է կառավարվել երեքշաբթի Գուդերմես թռած անօդաչու թռչող սարքը»,- գրել է Կադիրովը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live