Ըստ Նյուտոնի հաշվարկների, ո՞ր թվականին է լինելու «աշխարհի վերջը»․ մանրամասներ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի բրիտանացի գիտնական Իսահակ Նյուտոնի հաշվարկներով, ով ապրել է 17-րդ դարում, աշխարհի վերջը կգա 36 տարի հետո, հայտնում է Reuters-ը։ Հայտնի է, որ գիտնական և աստվածաբան Նյուտոնը ժամանակին փորձել է վերծանել Աստվածաշնչի իմաստը և որոշել Ապոկալիպսիսի ճշգրիտ ամսաթիվը:
Մինչեւ վերջերս անհայտ էր, թե արդյոք գիտնականը հայտնաբերել է ցանկալի ամսաթիվը։ Եվ այսպես, ինչպես կիրակի օրը գրել է անգլիական Daily Telegraph թերթը, Նյուտոնի գրառումները, որոնք պարունակում են նրա հաշվարկների արդյունքը, հայտնաբերվել են Երուսաղեմի գրադարանում, որտեղ դրանք հայտնվել են քսաներորդ դարի 30-ականներին կոլեկցիոներ Աբրահամ Յահուդայի կողմից ձեռք բերելուց հետո: Հայտնաբերված գրառումներից հետևում է, որ, ըստ գիտնականի հաշվարկների, աստվածաշնչյան Արմագեդոնը կգա 2060 թվականին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live