Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի». ՀայաՔվե
ԲԼՈԳ«Պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, սա արտաքին քաղաքականության և դիվանագիտության խնդիր չէ». Հայոց ցեղասպանության մասին այս ձևակերպման հեղինակը ոչ թե Հաքան Ֆիդանն է, այլ նրա հայ պաշտոնակիցը` Արարատ Միրզոյանը:
Ի՞նչ է հաջորդելու այս հայտարարությանը: Առաջիկայում արագացված տեմպերով Ցեղասպանության թեման նախ այլափոխվելու, ապա շրջանցվելու է դպրոցական դասագրքերում (այդ գործընթացն արդեն մեկնարկել է):
Ապրիլի 24-ը դառնալու է սովորական աշխատանքային օր, իսկ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն ու թանգարան-ինստիտուտն անթույլատրելիորեն փոփոխվելու են` ընդհուպ մինչև դրանց վերջնական չեզոքացումը: Ամեն ինչ արվելու է հնարավորինս սահուն, աննկատ ու աստիճանական կերպով: Վերջնարդյունքում Մեծ եղեռնի մասին խոսելը լինելու է այնքան անհարմար, որքան այսօր Թուրքիայում է:
Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի»...
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



