Ո՞վ է Լուսինե Գևորգյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ նշանակված Լուսինե Գևորգյանը, նույն ինքը՝ Լյուսի Գևորգյանը, Երևանի ավագանու ՔՊ անդամ է։
Լուսինե Գևորգյանը Փաշինյանի հավատարիմ կադրերից է։ Նա 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է ավագանու անդամ։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակով կրկին ընտրվել է ավագանու անդամ։
Թեև Գևորգյանը ՔՊ-ի ակտիվ դեմքերից չէ և աչքի չի ընկնում ակտիվ գործունեությամբ, բայց համարվում է ՔՊ-ի «լյուբիմչիկներից»։
Նշենք, որ Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2018-ին տեղի ունեցած «հեղափոխությանը»՝ փողոցներ փակելուն, ցույցերին ու հանրահավաքներին, ինչի մասին վկայում են նաև նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներն ու տեանյութերը։
Նա պարբերաբար նաև լուսանկարներ է հրապարակում իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ՝ նախարարների, պատգամավորների։
Հետևեք մեզ՝ այստեղ