«Հրապարակ». Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահն անհետացե՞լ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն անհետացել է։ Մեր տեղեկություններով, նրա պաշտոնանկության պատճառը «մութ» պատմություններն են, «վերևների» համբերության բաժակը լցվել է, կանչել են, ասել, դիմումդ գրի՝ գնա, վերջինս էլ արձակուրդ գնալու դիմում է գրել։ Արձակուրդի մեջ կգտնվի մինչև մարտի 17-ը, իսկ հետո չի վերադառնա աշխատանքի։
Այժմ դատական համակարգն ընկած՝ Ուզունյանին է փնտրում, չկա, հեռախոսներն անջատված են։ Ասում են, թե անգամ զանգել են ազգականներին, որ կապ հաստատեն նրա հետ։ Նա «հոկտեմբերի 27»–ի քննությունից հետո՝ 2004-ին է նշանակվել դատարանի նախագահ։ Որդին էլ Քննչական կոմիտեի Երևանի զինվորական գործերով կայազորի քննիչ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



