Հայհիդրոմետից հայտնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր։
Հիշեցնենք՝ Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ