Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատմական Արմավիր մայրաքաղաքի տարածքում աղբակույտեր են գոյացել. հնագետները մտահոգված են

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Պատմական Արմավիր մայրաքաղաքի տարածքում, որտեղ տասնամյակներ շարունակ հնագիտական պեղումներ են իրականացվել, աղբակույտեր են ձևավորվել: NEWS.am–ի հետ զրույցում ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի գիտաշխատող Ինեսա Կարապետյանը պատմում է՝ վերջերս է այցելել հուշարձանի տարածք և աղբակույտերի տակ չի կարողացել գտնել այն վայրը, որտեղ ժամանակին իր ղեկավարած արշավախումբը պեղումներ էր իրականացնում։

«Շրջապատի 6-7 գյուղերի բնակիչները ամբողջ կենցաղային ու շինարարական աղբը բերում- լցնում են հուշարձանի վրա։ Աղբն ամբողջությամբ ծածկել է պատմական Արմավիրի բուն  քաղաքային թաղամասերը»,–ասում է հնագետը։

Հնագետի խոսքով, հնարավոր է, որ  տարիների դադարից հետո այդ տարածքում կրկին պեղումներ իրականացվեն. Լեհաստանից հնագետներ են ժամանելու՝ հայկական արշավախմբի հետ համագործակցութամբ Արմավիր քաղաքի տարածքում պեղումներ իրականացնելու համար։ Ինեսա Կարապետյանը, սակայն մտահոգված է՝ ինչպե՞ս պիտի պեղեն, եթե հողը ծածկված է նման քանակի աղբով:

 «Հնագիտական շերտը սկսվում է 80-120 սմ խորությունից, հիմա էլ դրա վրա ավելացել է այդ ահռելի քանակությամբ աղբը։ Վերջիվերջո, լեհ հնագետները կարող են ասել՝ ինչու՞ պիտի գանք, ձեր աղբանոցը մաքրենք։ Մենք ցնցված էինք ուղղակի, երբ ժամանեցինք հուշարձանի տարածք, ու տեսանք, թե ինչ է կատարվում այնտեղ»,–պատմում է Ինեսա Կարապետյանը։

Հնագետը մտահոգված է, ասում է՝ խնդիրը ոչ միայն այն է, որ հարակից գյուղերի բնակիչների կողմից այդտեղ ձևավորված աղբակույտերը գրեթե անհնարին են դարձնում հետագա պեղումների իրականացումը, այլև այն, որ կարող է վարակների տարածման վտանգ առաջանալ:

«Ամենասարսափելին այն է, որ կենդանիների լեշերն այդտեղ նեխում են, և զարհուրելի հոտ է տարուծվել։ Կարծում եմ՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, ամռանը կարող է խոլերա տարածվել։ Նման դեպք 7-8 տարի առաջ էլի է եղել, և մարդկային զոհեր են եղել։ Անհանգստությունս ոչ միայն մշակութային ժառանգությունը պահելու, այլև այդ տարածքում մեր հետագա գոյությունը պահելու մեջ է»,–ասում է նա։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունից NEWS.am–ին հայտնում  են՝ խնդրին քաջատեղյակ են, քայլեր են ձեռնարկում հուշարձանն իր նախկին տեսքին բերելու և հետագա պեղումները հնարավոր դարձնելու համար։

«Դա տարիներով կուտակված հարց է։ Ցավոք սրտի, տարբեր հուշարձանների տարածքներում աղբի կուտակումներ միշտ եղել են, ջանքեր գործադրվում են այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Կոնկրետ այս դեպքի հետ կապված նամակներով դիմել ենք մարզպետարանին և քաղաքապետարանին, որովհետև իրենց իրավասությունների սահմանում է նաև խնդիրը. նրանք նույնպես անելիքներ ունեն։ Տեղեկացրել ենք, որ դա անընդունելի է, և պետք է մաքրել տարածքը։ Բացի այդ նախարարությունը ժամանակ առ ժամանակ շաբաթօրյակներ է կազմակերպում հուշարձանների տարածքներում, նախատեսում ենք, որ այդպիսի մի շաբաթօրյակ էլ գարնանն այդտեղ կկազմակերպենք»,–ասաց ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության պետը՝ Հարություն Վանյանը։  

Նախարարությունից հայտնում են՝ հայ–լեհական արշավախմբի հետ իրենք էլ են այցելել հուշարձանի տարածք, ու իրենց համար էլ է կարևոր պատմական հուշարձանի տարածքում նոր պեղումներ իրականացնելու հնարավորությունը։

 «Սա նոր համագործակցություն է, որը տարիներ է տևելու։ Ինչ վերաբերվում է կոնկրետ աղբի կուտակումների հատվածներին, դրանք բուն հուշարձանի՝ բլուրների վրա չեն, այսինքն տեխնիկապես չեն խանգարի պեղումներին։ Բայց դա ձեռնարկվելիք միջոցառումների հետ կապ չունի, այդ հարցը պիտի լուծվի»,–հայտեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարությունից նաև հայտնում են, որ նամակներ են ուղղել Արմավիրի մարզպետարանին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։ Այնուամենայնիվ, նշում են՝ բազմաթիվ նման դեպքեր եղել են, և մշտապես համայնքների ղեկավարության հետ համագործակցության արդյունքում կարողացել են խնդրի լուծումը գտնել։ Ասում են՝ հույս ունեն, որ այս անգամն էլ բացառություն չի լինի, ու շուտով պատմական Արմավիր մայրաքաղաքի տարածքը կմաքրվի, ու հնարավորություն կտրվի արշավախմբին այդտեղ պեղումներ իրականացնելու։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին