Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող ձևակերպմանը, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, եղել է Առաջին աշխարհամարտ, որի ընթացքում եղել են «ողբերգական անցքեր», որոնք հիմա պիտի, թերևս, միայն պատմաբանները ուսումնասիրեն, այն էլ՝ թուրքական սրբագրված «արխիվների» հիման վրա:
 
Այս առնչությամբ շատերը հիշեցին ու հիշեցրեցին 2005 թվականին Ռեջեփ Էրդողանի (այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ) կողմից Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որի բովանդակությունը նույնությամբ կրկնում է հիմա ՀՀ անունից հանդես եկող Արարատ Միրզոյանի բարձրաձայնած, կներեք արտահայտության համար, դիրքորոշումը: Չնայած, ի՜նչ դիրքորոշում, եթե նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացման բացահայտ արտահայտություն է: Բնական է, որ այդ հայտարարությունը չվրիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ, առհասարակ, քաղաքականապես ակտիվ «ոչ նիկոլական» հանրության ներկայացուցիչների ուշադրությունից: Բայց, մյուս կողմից, ասել, թե՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու և հարցականի տակ դնելու մասին Փաշինյանի արտգործնախարարի հայտարարությունն անակնկալ է, ազնիվ չի լինի:
 
Իրականում այս անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, իր քպական ամբողջ թիմը, իհարկե, որդեգրել և իրականացնում են առնվազն ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: Այդ համատեքստում էր Արցախն աղետի ու հայաթափման ենթարկելը, այդ համատեքստում է հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, այդ համատեքստում են հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության դեմ դիվերսիաները, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, հայկական հանրության պառակտումը, ներքին ատելության սերմանումը, երկրի տնտեսական ու պաշտպանական խարխլումը: Ու, ախր, սա էլ մի անսպասելի կամ աներևակայելի դրսևորում ու երևույթ չէ: Այնպես չէ, էլի, թե ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ Արարատ Միրզոյանն այդպիսի թրքահաճո հայտարարություն արեց: Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ: Ավելին, դրա «շորշոփները» կարելի է գտնել դեռևս «ընդդիմադիր» ու խմբագրապետ Փաշինյանի հոդվածներում, հայտարարություններում:
 
Ամեն հայկականը ծաղրելը, ավանդական արժեքները, պատմական իրողությունները նենգախեղված ու ծաղրական ներկայացնելը, Արցախը, ազատագրված տարածքները ադրբեջանական համարելը, ահա, այդ ամենը հո նորությո՞ւն չէին: Շարունակությունը պետք է համարել 2018ին իրագործված իշխանազավթումը, որից հետո այս թիմը լծվեց իր քանդիչ ծրագրերի իրականացմանը: Իշխանազավթման սցենարիստն, ինչ խոսք, առանձնահատուկ «Օսկարի» է արժանի, քանի որ երկրաքանդությունը, Արցախի հանձնմանն ուղղված գործողությունները քողարկվում էին «ուռռա-հայրենասիրական» կոչերով, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի աղաղակներով, պրիմիտիվագույն պոպուլիզմով: Բայց... աշխատեց: ՔՊ-ի ուրացման հերթական ակորդը կարելի է համարել կրթական, գիտական, համակարգերի կազմաքանդման, Արցախի խնդիրը ինքնորոշումից տարածքային վեճի բովանդակային ձևախեղման, բանակի ու նկատելի զինվորականների վարկաբեկման և նմանօրինակ այլ դրսևորումները:
 
Դե, «կանտրոլնի կրակոցն» էլ, թերևս այն է, որ Արցախն աղետի մատնելուց, ապա նաև բացահայտ ուրանալուց հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրան ներկայացնող «նիկոլփաշինյանները» առանձնապես ձևականությունների ու քողարկումների հետևից չեն ընկնում: Պարզապես իրենց բոլոր ավերակիչ, կործանարար քայլերն ու որոշումները փաթեթավորում են «ինքնիշխանության», «ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը պահելու», «խաղաղության» մասին, կներեք, «կտերով»: Բուն ուրացման դրսևորումները այնքան շատ են ու գրեթե ամենօրյա ռեժիմով, որ նույնիսկ առանձին հիշեցնելու կարիք էլ գուցե չկա: Արցախի մասին նշեցինք: Բուն ՀՀ տարածքների ուրացումը և սեփական հողի վրա ապրելու հայ մարդկանց բնական իրավունքի ուրացումը՝ վերադիր, լինի դա Սև լճի, Կիրանցի, Ներքին Հանդի, թե Հայաստանի մեկ այլ վայրում: Արժե հիշեցնել նաև Հայոց ցեղասպանության ուրացմանը նպատակաուղղված այն «նիկոլփաշինյանի» հայտարարությունը, թե՝ պետք է բոլոր 1,5 միլիոն զոհերի անունները հերթով պարզել, ստուգել, ճշտել...
 
Էլի բաներ կարելի է ասել, բայց առանց լրացուցիչ ու, առավել ևս, հուզական (այլ կերպ հնարավոր չէ այս զգայուն հարցում) արտահայտությունների էլ պարզ է, թե ի դեմս Արարատ Միրզոյանի ու, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի, ինչի հետ գործ ունենք: Զուտ քաղաքական տեսակետից անհրաժեշտ է նկատել հետևյալը. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես կորցրել է լեգիտիմությունը: Այդ իշխանությունը ձևավորվել է 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով, որտեղ ՔՊ-ն խոստացել, ապա, որպես կառավարություն, իր գործունեության ծրագրում (գործող փաստաթուղթ է) ամրագրել է, որ հետամուտ է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու անվտանգության երաշխավորմանը, և դրժել է իր խոստումը, ծրագիրը, ամրագրել է, որ ազգային նպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ հիմա արդեն բացեիբաց դրժում է իր գրավոր պարտավորությունը: Իսկ ո՞ւմ է պետք նման «իշխանությունը»: Պետք է Թուրքիային, շատ է պետք Ադրբեջանին: Գուցե էլի որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների: Միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան