Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Շիրակավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արամայիս Մ.-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ս.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Արամայիս Մ.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ.-ն և 50-ամյա Գոհար Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ.-ի կենսաբանական մահը։
Իսկ դեպքի վայրում «Mercedes»-ի վարորդ Վարդան Ս.-ի մոտ ախտորոշվել է «ճնշման բարձրացում», ով բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live