Վանում ուրարտական ժամանակաշրջանի խոշոր արձան է հայտնաբերվել
ՄՇԱԿՈՒՅԹՀնագետները Վանի Տուշպա թաղամասում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ժամանակաշրջանի բազալտե քարե արձան, որը կշռում է մոտ մեկ տոննա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Arkeonews-ը:
Ըստ հնագետների՝ գտածոն մոնումենտալ եռաչափ արձան է, ինչպիսին նախկինում երբեք չի հանդիպել։ Տպավորիչ չափերով և վարպետորեն քանդակված բազալտե արձանի մասին տեղեկությունները, գիտնականների խոսքով, պարզ կլինեն մանրամասն ուսումնասիրելուց հետո: Այն նման է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի պրիզմայաձև մարմնով և դեմքի աննկատելի դիմագծերով կերպարի։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



